ԱՄՆ վարչակազմն աշխատանքից ազատել է Թրամփի գործով հետաքննությանը մասնակցող տասնյակ իրավաբանների

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ջեյմս Մաքհենրին աշխատանքից ազատել է նախարարության ավելի քան մեկ տասնյակ աշխատակիցների, որոնք մասնակցել են Դոնալդ Թրամփի դեմ գործերի հետաքննությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է CBS-ը։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ջեյմս Մաքհենրիի նամակում ասվում է, որ նախարարության նոր ղեկավարությունը չի կարող հույսը դնել աշխատանքից ազատված աշխատակիցների վրա ՝ նոր նախագահի ծրագրերը կյանքի կոչելու համար: 

«Դուք զգալի դեր եք խաղացել նախագահ Թրամփի հետապնդման գործում։ Իշխանության բնականոն գործունեության համար խիստ կարևոր է, որ վերադաս պաշտոնյաները վստահեն իրենց ենթականերին։ Հաշվի առնելով նախագահի հետապնդման գործում Ձեր նշանակալի դերը՝ կարծում եմ, որ նախարարության ղեկավարությունը չի կարող վստահել ձեզ նախագահի օրակարգը բարեխղճորեն կյանքի կոչելու հարցում»,-Մաքհենրիի նամակը մեջբերում է CBS-ը։ 

Դոնալդ Թրամփը խոստացել էր անմիջապես աշխատանքից ազատել Ջեք Սմիթին, հենց որ վերադառնա նախագահի պաշտոնին, սակայն Սմիթն ինքը հրաժարական է տվել մինչ Թրամփի երդմնակալությունը:

 

Հայերեն Русский

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյանի և Կոբախիձեի հայտարարություններն ամբողջությամբ

ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի