Հայաստան

Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

1 րոպեի ընթերցում

Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետի աշխատակազմը։

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում