Լիբանանցի զինվորականները 18 ավան են զբաղեցրել երկրի հարավում՝ իսրայելական զորքերի հեռանալուց հետո

3 րոպեի ընթերցում

Լիբանանի բանակի ստորաբաժանումները Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահների հետ մեկտեղ իրականացրել են լայնածավալ գործողություն, որի ընթացքում պահակակետեր են տեղակայվել Իսրայելին սահմանակից 18 բնակավայրերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունը։

«Լիբանանցի զինծառայողները մտել են այդ ավանները, որպեսզի  արգելեն հրադադարի ռեժիմի անընդհատ խախտումներն իսրայելցի հակառակորդի կողմից, որը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները և զորքերը դուրս բերել օկուպացված լիբանանյան տարածքներից», - նշված է տեքստում։

Հաղորդագրության մեջ նշված է, որ լիբանանյան բանակը հոգ կտանի խաղաղ քաղաքացիների համար, որոնք հունվարի 26-ին վերադարձել են հարավային շրջաններ։ 

«Ընդ որում, մենք բնակիչներին հորդորում ենք լինել զգոն և հետևել զինվորական ​​հրամանատարության ցուցումներին՝ մինչև ականազերծման գործողության ավարտը մի շարք բնակելի թաղամասերում», – ընդգծված է հաղորդագրության մեջ։

Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 26-ին Լիբանանի հարավի ուղղությամբ իսրայելական զորքերի դիպուկահարների կրակոցների զոհերի թիվը 15-ից հասել է 22-ի, իսկ վիրավորների թիվը՝ 83-ից 124-ի։ Զոհերի թվում կա 12 կին: Ինչպես նշվում է գերատեսչության հայտարարության մեջ, «կրակ է բացվել անզեն մարդկանց վրա, որոնք փորձում էին վերադառնալ իրենց տները՝ 60-օրյա հրադադարի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո»։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ զինվորականները բացել են «նախազգուշական կրակ  սպառնալիքների վերացման նպատակով Լիբանանի հարավի մի շարք շրջաններում, որտեղ հայտնաբերվել են զորքերին մոտեցող կասկածելի անձինք»: Բանակը հայտարարել է զինվորական ​​դիրքերի մոտ գտնվող մի քանի անձանց ձերբակալման  մասին:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը երկարաձգվել է։

Մերձավոր Արևելք

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը երկարաձգվել է մինչև փետրվարի 18-ը

 

Հայերեն Русский

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն գործում է սովորական ռեժիմով և կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ. հայտարարություն

Եվրոպական բորսայում գազի գինը 2023 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 550 դոլարը

ՀՀ ԲՏԱ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները

Իսրայելը կազատի 110 պաղեստինցի բանտարկյալների

Microsoft-ը և OpenAI-ը չինական DeepSeek-ի հեղինակներին մեղադրել են նեյրոնային ցանցի համար տվյալների գողության մեջ

Քրեակատարողական ծառայության պետը «Արմավիր» ՔԿՀ-ում մասնակցել է Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները

ԵՄ երկրների դեսպանները հավանություն են տվել Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը

Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում

ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում ուրախություն է հայտնել հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման առնչությամբ