Եթե բանակը բարեփոխենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, ոչ ոք ռազմական համագործակցություն չի հաստատի. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ եթե  բանակը բարեփոխվի Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, ոչ ոք Հայաստանին զենք չի վաճառի և ռազմական համագործակցություն չի հաստատի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Արարատի և Արագածի վերաբերյալ դիսկուրսի կարևորությանը երկրի կենսական կարևորության և անվտանգային խնդիրների  համատեքստում:

«Ուրիշ բան է, որ դու ասում ես` գիտեք ինչ, ես իմ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատն իմն է և ես պետք է գնամ Արարատը հետ բերեմ, ուրիշ բան է, երբ  ասում ես` ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածն իմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն  և ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ` իմ տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, իմ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Ավելին, միջազգային օրենքներով, ցանկացած պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ  Արարատի և Արագածի դիսկուրսը շատ պրակտիկ խնդիրներ լուծելու համար է, որովհետև այդ խնդիրներն առաջանում են  աշխարհայացքից, աշխարհընկալումից և սոցիալ-հոգեբանությունից: 

Վարչապետն անհետաձգելի, էական ու կարևոր է համարում ապագայի ռազմավարության հարցում կողմնորոշվելը: 

«Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ունենալ մարտունակ բանակ, մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել, Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետներն անցած զենքեր: Ընդ որում, մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, որովհետև իրենք մեկ է չէին օգտագործելու, այլ դեն էին գցելու, ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել: Եվ այս խոսույթի ներքո մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը` առանց դա նկատելու, հայրենասիրական մղումներով: Սրա մասին է խոսքը: Հենց այդ նկատառումով է այդ ամեն ինչն արվում»,- ավելացրել է նա: 

Հայերեն Русский

Էրդողանը հանդիպել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել նացիզմի վերականգնման փորձերի դեմ

Բաքվի դատարանը հրաժարվել է փոխել ԼՂ նախկին պաշտոնյաների խափանման միջոցը

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում. ներդրումային նոր հնարավորություններ

Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանանի արևմտյան ափին

ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավորը Փարիզին կոչ է անում արձագանքել

Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ