Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ հասարակական տրանսպորտում վերականգնվել է ուղևորների վճարման համակարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել էր, որ կիբեռհարձակման պատճառով ուղևորների վճարման համակարգը ժամանակավորապես անջատվել է։ Նա նշել էր, որ հետաքննությունը կպարզի, թե որտեղից է տեղի ունեցել հարձակումը։