Երևանի և Թեհրանի հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա․ ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Երևանի և Թեհրանի հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, և ինքը չի տեսել որևէ հարց, որում չի հաջողվել իրանական կողմի հետ հասնել համաձայնության։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ  կայցելի Հայաստան՝ կապված Հայաստանի սահմանային անվտանգության հետ, և որքանո՞վ է դա առնչվում Իրանին, արդյոք իրանցի գործընկերների հետ քննարկվե՞լ է այս հարցը: 

Փոխնախարարի դիտարկմամբ՝ Հայաստանը քննարկում է իրանցի գործընկերների հետ բոլոր հարցերը, բայց ԱՄՆ նախկին պետքարտուղարի նշված հայտարարությունը վերաբերվել է Հայաստանի սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, այլ ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտներին: 

Նա հիշեցրեց, որ վերջերս Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այցելել էր Իրան և որևէ մտահոգություն, մտավախություն Իրանի կողմից չի հնչել այդ առիթով։ 

Փոխնախարարի դիտարկմամբ՝ ինքը չի տեսել որևէ հարց, որում չի հաջողվել իրանական կողմի հետ հասնել համաձայնության։ 

«Մեր հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, և դրա վկայությունը տեսնում ենք, թե՛ վերջին շրջանում այցերի, թե՛ այլ պաշտոնյաների հայտարարություններից ելնելով»,-ասաց նա: 

Հունվարի 14-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելուց հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ–ից առաջիկա շաբաթներին մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կգնա Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար: 

Հայերեն Español فارسی Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում