Միրզոյանի՝ ՌԴ այցի ընթացքում բոլոր հարցերը քննարկվել են կառուցողական մթնոլորտում․ ԱԳ փոխնախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ և Հայաստան ԵԱՏՄ փոխհարաբերություններին վերաբերող հարցեր, որոնք անցել են կառուցողական մթնոլորտում, և չի եղել հարց, որի շուրջ չի ծավալվել փոխըմբռնման մթնոլորտ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 24-ին Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընթացող «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում հայտարարեց նախագծի հարակից զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում հնարավորություն է ընձեռվել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԵԱՏՄ փոխհարաբերություններին վերաբերող հարցեր։

«Հանդիպումներից հետո հատուկ նշվել էր, որ բոլոր հարցերը քննարկվել են կառուցողական մթնոլորտում, հարց չէր մնացել, որի շուրջ չէր ծավալվել փոխըմբռնման մթնոլորտ»,-նշեց Հովհաննիսյանն՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցի։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ռուսական կողմն ամբողջությամբ ըմբռնմա՞մբ է մոտեցել Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու նախաձեռնությանը և դիտարկվո՞ւմ են արդյոք նախագծի աշխարհաքաղաքական ռիսկերը՝ ԱԳ նախարարի տեղակալն արձանագրեց, որ նման քննարկումները կրում են մշտական բնույթ։ 

«Բոլոր հանգամանքները քննարկվել են և քննարկվում են։ Ինչպես ՌԴ-ի դեպքում էր, նման երկխոսությունը ծավալում ենք մեր բոլոր կարևորագույն գործընկերների հետ։ Արտաքին գործերի նախարարի՝ Մոսկվա այցի օրերին արտաքին գործերի փոխնախարարը գտնվում էր Թեհրանում՝ նույնպես քննարկելու մեր ամբողջ օրակարգային հարցերը»,-ասաց փոխնախարարը։ 

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 21-ին աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել, որտեղ հանդիպել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ նախարարների հանդիպումը տևել էր երեք ժամ։ 

Հայերեն Русский Türkçe

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը