Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ

2 րոպեի ընթերցում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման (լիցենզիայի գործողության դադարեցման) վերաբերյալ հարցը:

««ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերությունը (այսուհետ՝ Հեռարձակող) 2025 թվականի հունվարի 5-ի ժամը 21։30։57-ից սկսած դադարեցրել է «ՌԱԴԻՈ ՋԱԶ ԷՖԷՄ» լսողական ծրագրի հեռարձակումը։ Համաձայն  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել լսողական հաղորդումների հեռարձակում, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման հիմք է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՌՀ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 17-ի նիստում «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության տնօրեն Լիլիթ Թումանյանը բանավոր ներկայացրել է լսողական հաղորդումների հեռարձակումը չապահովելու վերաբերյալ իր պարզաբանումները։ Մասնավորապես, որպես հեռարձակումը դադարեցնելու հիմնական պատճառ ներկայացնելով ֆինանսական վիճակը, որը թույլ չի տալիս «ՌԱԴԻՈ 107 ՖՄ»  ընկերությանը իրականացնել իր գործունեությունը։ 

Հանձնաժողովը 17.01.2005 թ. N 1-Ա Որոշումով Ընկերության նկատմամբ կիրառել էր վարչական տույժ՝ կասեցնելով «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի  գործողությունը 3 (երեք) օր ժամկետով (կասեցման ժամկետն է՝ 18.01.2025-20.01.2025թթ.)։

Կասեցման ժամկետը լրանալուց հետո, Հանձնաժողովի գումարած նիստի ընթացքում նշվել է, որ Հեռարձակողը 2025 թվականի հունվարի 20-ի դրությամբ չի վերացրել արձանագրված իրավախախտումը, ինչը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի  58-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հիմք է հանդիսանում «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության դադարեցման:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը որոշել է դադարեցնել «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության 2017 թվականի հոկտեմբերի 06-ի N 245 Հեռարձակողի լիցենզիայի գործողությունը: 

Հայերեն

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին