Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը

7 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարության կատարման ընթացքը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է ռազմավարությունից բխող միջոցառումների արդյունքները, ինչպես նաև տարբեր ծրագրերով իրականացվող ծրագրերը, որոնք ընդհանուր առմամբ ազդել են ռազմավարության իրագործման վրա:

Մանրամասներ են ներկայացվել ռազմավարության երկու հիմնական ուղղություններով՝ առողջություն և առողջապահական համակարգ, իրականացվող աշխատանքների վերաբերյալ: 

Անդրադառնալով մոր և մանկան առողջությանը՝ ընդգծվել է վերարտադրողական առողջության բարելավման, պերինատալ կորուստների նվազեցման և առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագիրը: Այսպիսով՝ 2024թ. այս ուղղությամբ իրականացվել են հետևյալ միջոցառումները.

  • Ավելացվել է մանկական և նեոնատալ սկրինինգային ծրագրերը հավելյալ երկու ուղղություններով, որոնցից մեկի արդյունքում հայտնաբերվել է 49 դեպք նեոնատալ տարիքում կյանքի հետ անհամատեղելի կամ խորը հաշմանդամություն առաջացնող ախտահարումներ, 
  • Ընդլայնվել են հղիների հսկողության ընթացքում պարտադիր հետազոտությունները, որոնք նպաստում են հղիության ընթացքում առողջության պահպանմանը և բարեհաջող ծնունդներին: Նշվել է, որ այս բոլոր միջոցառումներն օգնել են, որպեսզի կրճատվի մայրական մահացության թիվը: 
  • Վերանայվել են ծննդատների մակարդակների մասին չափորոշիչները, որոնք վերաբերում են մասնագիտական հագեցվածությանը, սարքավորումներին և ծառայություններին:
  • Վերանայվել է 150-ից ցածր ծնունդ ունեցող ծննդատների գնային քաղաքականությունը, որի արդյունքում իրականացվել է սահմանամերձ ծննդատների գների ինդեքսավորում՝ 50 տոկոսի չափով, ինչը նպաստում է պատշաճ ծառայությունների ապահովմանը:
  • Ընդգծվել է, որ անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում 2024թ. ընթացքում ծնվել է 539 երեխա, և շարունակվելու են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների հաջորդիվ ընդլայնման ծրագրերը:
  • Հաշվետու ժամանակահատվածում Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ստեղծվել է նոր պերինատալ ծառայության և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայության նոր կենտրոն:
  • Մեղրիում բացվել է նոր վերականգնողական կենտրոն երեխաների համար և ավելացել է մանկական ամբուլատոր մոբիլ պալիատիվ օգնության ծառայությունը:
  • Ստեղծվել է մոր և մանկան առողջության նպատակով մատուցվող ծառայությունների, հղիների, երեխաների խնամքի, առավել տարածված հիվանդությունների և վիճակների վերաբերյալ տեղեկատվական/խորհրդատվական ինտերնետային հարթակը՝ www.barevbalik.am:
  • Ոչ վարակիչ հիվանդությունների մասով իրականացվել է «Ալկոհոլի չարաշահման, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելմանն ուղղված իրազեկման ծրագիրը: Օնլայն հարթակներով իրականացված իրազեկման արշավներն ունեցել են 3 մլն դիտում:
  • Իրականացվել են չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումների շրջանակում սքրինինգային ծրագրեր, հաստատված չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ծրագրով նախատեսված միջոցառումներ: Արդյունքում՝ 2023թ.-ին 2021թ. նկատմամբ գրանցվել է մահացության ցուցանիշի նվազում 4 տոկոսով, իսկ վաղ հայտնաբերման ցուցանիշը բարելավել է 8.9 տոկոսով:
  • Սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի մասով 2024թ. ավելացվել է երրորդ կարգի հաշմանդամների կամ միջին ֆունկցիոնալության խնդիր ունեցող անձանց համար ապահովվել է դեղերով առաջնային օղակից, ըստ այդմ՝ եթե 2023թ. ծախսվել է 1.4 մլրդ դրամ 360 հազար շահառուի համար, ապա 2024թ. այս թիվը հասել է 2.1 մլրդ դրամի և 502 հազար շահառուի:
  • Ներկայացվել է, որ օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագրերը ևս ընդլայնվում են թե՛ ծառայությունների տեսակով, թե՛ արված վիրահատություններով, տարածաշրջանում ալոգեն փոխպատվաստում է իրականացվում, որը տեխնոլոգիապես և մասնագիտական առումով բավականին բարդ միջամտություն է: 

Ինչ վերաբերում է վարակիչ հիվանդություններին, ներկայացվել է, որ ներդրվել են նոր պատվաստումներ, բարձրացել է պատվաստումների պահանջարկը, նշվել է, որ ջրծաղիկի ներդրումը կմեկնարկի փետրվարի 1-ից: Ընդգծվել է, որ պատվաստումների ընդլայնման առումով 2024թ. մեծ բարելավում է արձանագրվել մինչև 1 տարեկան ընդգրկվածության մասով: 

Առողջապահական համակարգի բարելավման ուղղությամբ ներդրվել է առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, մշակվել և սահմանվել են որակի գնահատման չափորոշիչները, որոնցից ընտրվել է 4 կարևորագույն չափորոշիչ, իրականացվել է պիլոտային ծրագիր որակի կառավարման համակարգի ներդրման շրջանակում: 

Անդրադարձ է կատարվել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Ենթակառուցվածքների ապահովման հետ կապված նշվել է, որ իրականացվել են  կառուցման, վերակառուցման բազմածավալ աշխատանքներ: 2024թ. գծագրվել է նոր մոդուլային ամբուլատորիայի նախագիծ, որը համապատասխանում է առողջապահության առաջնային օղակի ռազմավարության բովանդակությանը: Մանրամասներ են ներկայացվել նաև բժշկական կենտրոնների ընթացիկ շինարարական աշխատանքների վերաբերյալ:  

Ներկայացվել է ռազմավարությամբ ամրագրված թիրախային արդյունքները, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակահատվածում: Ըստ այդմ՝ 2020-ի համեմատ 2023-ին գրանցվել է կյանքի միջին տևողության բարձրացում, գրանցվել է վարակիչ հիվանդությունների բուժման բարելավում, 1 տարեկան երեխաների պատվաստումների ամբողջական ընդգրկվածությունը 2024-ին կազմել է 92.9 տոկոս, նվազել է մանկական մահացության մասով ցուցանիշը և այլն: 

Զեկույցի առանձին կետերի շուրջ ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կապիտալ ներդրումների ոլորտում պետք է նույն մոտեցումը ցուցաբերվի, ինչ դպրոցների և ճանապարհների կառուցման դեպքում, կառուցված առողջապահական հիմնարկները պետք է համապատասխանեն որակի չափանիշներին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի սխեմային ևս և հանձնարարել առաջիկայում ներկայացնել քննարկված խնդրահարույց հարցերի վերաբերյալ լուծումներ:  

Հայերեն Русский

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին