Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

3 րոպեի ընթերցում

Հունվարի 18-19-ը տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումների շրջանակում տարբեր իրավական ակտերի նախագծերի քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Մասնակցում էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը,  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փորձագետներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, աշխատաժողովում քննարկվել են «ՀՀ քաղաքացիության մասին», «Օտարերկրացիների մասին», «Փախստականների և ապաստանի մասին» օրենքներում և հարակից այլ իրավական ակտերում նախաձեռնված փոփոխությունները։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ինստիտուցիոնալ փոփոխությունների շրջանակում Արփինե Սարգսյանն ընդգծել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի փոփոխությունների նախաձեռնությունը, որի նպատակը այն տեղեկատվության առաջնային և ճշմարիտ աղբյուր դարձնելն է, անձի տվյալների և իրավական ինքնության պաշտպանվածության բարձրացումն ու փոխգործելի շտեմարանների հետ հստակ ու կայուն կապ ապահովելը։

Ըստ նախարարի՝ բնակչության պետական ռեգիստրը պետք է ինքնին որոշակի ծառայությունների մատուցման աղբյուր լինի և լինի պետության ձեռքում հուսալի գործիք՝ տարբեր ոլորտային ռազմավարական մոտեցումներ որդեգրելու համար։

Արմեն Ղազարյանը, անդրադառնալով միգրացիայի կառավարման համակարգում թվային գործիքների ներդրմանը, նշել է, որ արդյունքում կլինեն բավարար քանակությամբ տվյալներ և վիճակագրություն, ինչը կնպաստի թիրախային քաղաքականության մշակմանը մասնավորապես միգրացիայի կառավարման ոլորտում։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ի դեմս նախագահ Վլադիմիր Վարդանյանի, բարձրաձայնել են նախագծերի տարբեր դրվագներում իրենց առաջարկները, որոնք բազմակողմ քննարկվել են, ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
Միգրացիոն գործընթացների արդիականացումը կնպաստի դրանք համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցնելու հանձնառությանը՝ միաժամանակ ծառայելով նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում առաջադրվելիք թիրախներին հասնելու գործընթացին։

Աշխատաժողովի կազմակերպման աշխատանքներին աջակցել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։

 

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին