Հայաստանում երիտասարդ կհամարվի 13-35 տարեկան անձը

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքում հստակեցվում է, թե որ տարիքային խմբին է ուղղված երիտասարդական քաղաքականությունը։

«Մինչ այս թեև օրենք չկար, բայց տարբեր ենթաօրենսդրական ակտերում երիտասարդության տարիքը սահմանվում էր 16-30 տարեկան, իսկ որոշ ծրագրերում, օրինակ՝ մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքների համար ծրագրում, այն ընդլայնվել էր մինչև 35 տարեկանը։ Նոր օրենքով սահմանվել է, որ Հայաստանում երիտասարդ է համարվում 13-35 տարեկան անձը»,- նշեց Արթուր Մարտիրոսյանը։

Նա նաև պարզաբանեց, թե ինչու է տարիքային շեմը իջեցվել և բարձրացվել։ 

«13 տարեկանից երիտասարդների հետ աշխատանքը, մասնագիտական կողմնորոշումը և նրանց հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան ծրագրերի իրականացումը առավել արդյունավետ է։ Սա լավագույն եվրոպական փորձն է։ Մյուս կողմից՝ 30-35 տարեկանի ընդգրկումը պայմանավորված է մեր ժողովրդագրական խնդիրներով։ Հայաստանում երիտասարդները կյանքի կարևոր որոշումներ հաճախ կայացնում են ավելի ուշ փուլերում»,-ասաց փոխնախարարը։

 

Հայերեն

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին