Հարավային Կովկասում նոր էսկալացիայի ռիսկը բարձր է այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները. Ինյարիտու

4 րոպեի ընթերցում

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ վերջին տարիներին Հարավային Կովկասում բռնի գործողություններ իրականացնող միակ դերակատարն Ադրբեջանն է, իսկ տարածաշրջանում նոր էսկալացիայի ռիսկը մնում է բարձր այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ 

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում լարվածության մեծացման հավանականությանն ու տարբեր գործընկերներից զենք ձեռք բերելու հարցում Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին։

Խոսելով Հարավային Կովկասում առկա ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի հավանականության մասին՝ իսպանացի պատգամավորը շեշտել է, որ տարածաշրջանում բռնություն կատարող միակ դերակատարն Ադրբեջանն է, ուստի միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա՝ լուծելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական ագրեսիայի։ 

«Վերջին տարիներին Հարավային Կովկասում միակ բռնարար դերակատարն Ադրբեջանն է, որը խախտել է միջազգային իրավունքը և անկայունություն առաջացրել տարածաշրջանում։ Նոր էսկալացիայի ռիսկը մնում է բարձր, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա՝ լուծելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական ագրեսիայի»,-ընդգծել է Ջոն Ինյարիտուն։ 

Զրուցակցի խոսքով՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերի մոտ կառուցողական ներգրավվածության մոտեցումը գերակայի հակամարտության գնալու մոտեցման նկատմամբ։ 

Անդրադարձ կատարելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Երևանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ և զինամթերք է ձեռք բերում բացառապես երկրի ինքնիշխան սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության համար՝ Ինյարիտուն նկատել է, որ ինչպես ցանկացած այլ ինքնիշխան պետություն,  Հայաստանն իր պաշտպանության համար ռազմական տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու բոլոր իրավունքներն ունի։ 

«Ադրբեջանի մեղադրանքն առնվազն տարօրինակ է. որպես ինքնիշխան պետություն՝ Հայաստանն ունի բոլոր իրավունքներն իր պաշտպանության համար ձեռք բերել ռազմական տեխնիկա, ինչպես ցանկացած այլ երկիր։ Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները հավերժացնելու և Հայաստանի տարածքներ ներխուժելու համար օգտագործել է լուրջ սպառազինություն՝ ներառյալ զենքեր, որոնք հակասական են կամ նույնիսկ խախտում են միջազգային իրավունքը»,-նշել է պատգամավորը: 

Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ այդ զենքերը մատակարարվել են մի խումբ երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Գերմանիայից,  Կանադայից և այլն: Բացի այդ՝ պատգամավորի բնորոշմամբ՝ Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն և հնարավորությունները, որոնք հստակորեն ուղղված են հարձակվողական գործողություններ իրականացնելուն։

«Ի հակադրություն սրան՝ Հայաստանը շարունակում է կենտրոնացած մնալ բացառապես իր սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության վրա»,-ընդգծել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը։ 

Ըստ պատգամավորի՝ իրական վտանգը ոչ թե ռազմական տեխնիկա ձեռք բերելու մեջ է, այլ նման տեխնիկայի չարաշահման և օգտագործման համար առկա իրավական համատեքստի մեջ է, հատկապես, երբ այն օգտագործվում է իրավական համատեքստից դուրս, ինչպես դա արել է Ադրբեջանը։

Հայերեն العربية English Русский

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ