Աշխարհի միլիարդատերերի կարողությունը 2024 թվականին աճել է 2 տրիլիոն դոլարով

2 րոպեի ընթերցում

Աշխարհի բոլոր միլիարդատերերի միագումար կարողությունը 2024 թվականին աճել է 2 տրիլիոն դոլարով, ինչը երեք անգամ ավելի արագ է 2023 թվականի համեմատությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Oxfam միջազգային բարեգործական և հումանիտար կազմակերպության զեկույցում։

«Մեր գլոբալ տնտեսության ընդգրկումն արտոնյալ փոքրամասնության կողմից հասել է բարձունքների, որոնք մի ժամանակ  աներևակայելի էին համարվում: Միլիարդատերերին կանգնեցնելու անկարողությունն այժմ ծնունդ է տալիս ապագա տրիլիոնատերերի: Արագացել են ոչ միայն միլիարդատերի կողմից հարստացման կուտակման տեմպերը՝ երեք անգամ, այլև աճել է նրանց իշխանությունը», - ասել է Oxfam-ի գործադիր տնօրեն Ամիտաբհ Բեհարը:

Կազմակերպության վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին միլիարդատերերի թիվը աճել է՝ 2565-ից հասնելով 2769-ի։ Տասներկու ամսվա ընթացքում նրանց ընդհանուր կարողությունը 13 տրիլիոնից հասել է 15 տրիլիոն դոլարի։ Միևնույն ժամանակ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը 1990 թվականից ի վեր գործնականում չի փոխվել, պարզաբանում են կազմակերպությունում։ Այդ միտումը սպառնում է համաշխարհային հանրությանն այն բանով, որ միլիարդատերերի ձեռքին է կենտրոնանում իշխանությունը, ինչը նրանց թույլ է տալիս ազդել արդյունաբերության և հասարակական կարծիքի վրա, ինչպես նաև ստեղծել մենաշնորհներ:

Կազմակերպությունում կարծում են, որ աշխարհում աճող անհավասարության կրճատման համար անհրաժեշտ է ամենուր բարեփոխել հարկային քաղաքականությունը։ Առանձին  ուշադրություն է դարձվում այն ​​փաստին, որ միլիարդատերերի կեսն ապրում է այն երկրներում, որտեղ ուղղակի ժառանգների համար ժառանգության հարկ չկա։ Այս գործոնը նպաստում է արիստոկրատիայի ձևավորմանը, որն իր հերթին մեծացնում է կապիտալի անհամամասնությունը գլոբալ Հարավի և Հյուսիսի միջև, ասված է զեկույցում:

Հայերեն Русский

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար