Բայդենն իր հրաժեշտի ուղերձում զգուշացրել է ԱՄՆ-ում օլիգարխիայի ձևավորման մասին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամփոփել է իր կես դար տևած քաղաքական կարիերան՝ հրաժեշտի ուղերձ հղելով Օվալաձև աշխատասենյակից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում ԱՄՆ հեռացող նախագահը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում ծայրահեղ հարուստների օլիգարխիան սպառնում է ժողովրդավարության ապագային։ Բացի այդ, նա առաջարկել է փոփոխություններ մտցնել երկրի սահմանադրության մեջ, որպեսզի նախագահներն անձեռնմխելիություն չունենան պաշտոնավարման ժամանակ իրենց կատարած հանցագործությունների համար։ 

«Այսօր Ամերիկայում ձևավորվում է ծայրահեղ հարստության, ուժի և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ողջ ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին ու ազատություններին և առաջ գնալու համար բոլորին տրվող արդարացի հնարավորությանը», - ասել է Բայդենը՝ շեշտելով, որ մի քանի ծայրահեղ հարուստների ձեռքերում «իշխանության վտանգավոր կենտրոնացում» կա, որը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, «եթե նրանց կողմից իշխանության չարաշահումը չվերահսկվի»:

The Associated Press գործակալությունը հիշեցնում է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի համար միլիարդատեր Իլոն Մասկը ծախսել է ավելի քան 100 միլիոն դոլար, իսկ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը և Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը մեծ նվիրատվություններ են կատարել Թրամփի երդմնակալության հանձնաժողովին։ 

Բայդենն իր 15-րոպեանոց ուղերձի ընթացքում չի նշել իրեն հաջորդող Դոնալդ Թրամփի անունը, սակայն մտահոգություններ է բարձրացրել իր իրավահաջորդի առնչությամբ։ Նա կոչ է արել փոփոխություն կատարել ԱՄՆ սահմանադրության մեջ՝ «հստակեցնելու, որ ոչ մի նախագահ, ոչ մի նախագահ անձեռնմխելի չէ իր պաշտոնավարման ընթացքում կատարած հանցագործությունների համար»։

The Associated Press-ը նշում է, որ սա կապված է 2024 թ. ամռանը Գերագույն դատարանի ընդունած վճռի հետ, երբ դատավորներն ասացին, որ նախկին նախագահները լայն անձեռնմխելիություն ունեն պաշտոնական գործողությունների համար, որոնք կատարել են պաշտոնավարման ընթացքում։ Այս վճռի շնորհիվ 2020 թվականին Կապիտոլիումի վրա տեղի ունեցած հարձակման առնչությամբ Թրամփի դեմ գործը բավական մեղմացել է, իսկ նրա դեմ մեղադրանքները չեղյալ են հայտարարվել, երբ նա նոյեմբերին ընտրվեց նախագահ։

Բայդենը վերջին անգամ նախագահի պաշտոնում հանրությանը կներկայանա հունվարի 19-ին Չառլստոնի Աֆրոամերիկյան թանգարան այցի ժամանակ։ Հունվարի 20-ին տեղի կունենա նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։  

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան