Հայաստան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ հունվարի 14-15-ը ՆԳՆ ՓԾ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Մասնավորապես՝ ավտոմեքենաներ են արգելափակվել Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Միրաք, Շղարշիկ, Ծաղկահովիտ գյուղերում, Վարդենյաց լեռնանցքում, Բյուրականից «Ամբերդ ամրոց» տանող և Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում