Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2024 թվականին իրականացրել է 895 ստուգում. հայտնաբերվել է 620 խախտում

6 րոպեի ընթերցում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2024 թվականին իրականացրել է 895 ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 620 խախտում: Կարգադրագրերի պահանջների կատարման մասով իրականացվել է 39 ստուգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն, ընդգծելով, որ  2024 թվականի ընթացքում խախտումների հիմքով նշանակված տուգանքի չափը կազմել է 341միլիոն 114 հազար  ՀՀ դրամ:

«2024 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված է եղել իրականացնել թվով 600 ստուգում, որից փաստացի իրականացվել է 575-ը: Բացի այդ, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 146 ստուգում, դիմում-բողոքների հիման վրա՝ 53, այլ պետական մարմիններից ստացված գրությունների հիման վրա՝ 65 ստուգում, հանդիպակաց՝ 17»,- նշեց նա: 

Կոտոլյանը նշեց՝ հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում անվտանգության ցուցանիշների նկատմամբ  2024 թվականի ընթացքում ստուգումներ է իրականացվել թվով 70 տնտեսվարող սուբյեկտի մոտ, վերցված 20 փորձանմուշներից որևէ մեկում խախտումներ չեն հայտնաբերվել: Նույն ոլորտում 2024 թվականին իրականացվել է չափագիտական կանոնների և նորմերի 93 ստուգում, ինչի արդյունքում 49-ի  մոտ հայտնաբերվել է խախտում:

«Ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի ոլորտում թվով 69 տնտեսվարող սուբյեկտից վերցվել է 196 փորձանմուշ, 37-ում հայտնաբերվել է ցուցանիշի անհամապատասխանություն: Այս ոլորտում ևս 2024 թվականին իրականացվել է չափագիտական կանոնների և նորմերի 87 ստուգում, ինչի արդյունքում 39-ի  մոտ հայտնաբերվել է խախտում:

Ավտոգազալիցքավորման ճնշակայաններում 2024 թվականի ընթացքում ստուգումներ է իրականացվել թվով 70 տնտեսվարող սուբյեկտի մոտ, որից 27-ի  մոտ հայտնաբերվել է գազի ճնշման սահմանաչափի խախտման դեպք: Իրականացված չափագիտական կանոնների և նորմերի 81 ստուգումների հայտնաբերվել է 47 խախտում: 

արդյունքում 47-ի մոտ հայտնաբերվել է խախտում»,- մանրամասնեց  նա:

ՇՎՏՄ ղեկավարի խոսքով՝  2024 թվականին թվով 10 տնտեսվարող սուբյեկտների մոտ, լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների վրա 1 ամսով փակցվել  է թվով 14 ցուցանակ՝«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ.

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2024 թվականին ՇՎՏՄ-ի լաբորատոր սարքավորումների ցանկը համալրվել է խաղալիքների, ինչպես նաև հեղուկացված ածխաջրածնային գազերի փորձարկման համար նախատեսված լաբորատոր սարքավորումներով»,- նշեց նա ու հավելեց, որ ՇՎՏՄ-ն արդեն իսկ համապատասխան միջոցներ է ձեռնարկել հավատարմագրված լաբորատորիան այս 2 ոլորտով ընդլայնելու ուղղությամբ: 

Այս պահին ՇՎՏՄ լաբորատորիան փորձաքննություն է իրականացնում բենզինի, դիզելային վառելիքի և թանկարժեք մետաղների ոլորտում: 

«Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոլորտում իրականացված թվով 129 ստուգումների ընթացքում վերցվել է 355 նմուշ (ոսկուց  պատրաստված զարդ), որից թվով 37-ի  հարգադրոշմը չի համապատասխանել այդ նմուշի փաստացի հարգին՝ փորձաքննության արդյունքին: 

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոլորտում իրականացված ստուգումների արդյունքում  հարգորոշում և հարգադրոշմում իրականացնող 2 տնտեսվարող սուբյեկտի թույլտվության գործողություն կասեցվել է»,- նշեց ՇՎՏՄ ղեկավարը:

Անդրադառնալով ծխախոտի ոլորտին՝ Կոտոլյանը նշեց, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ՀՀ-ում գործող ծխախոտային արտադրատեսակների ներմուծմամբ և արտադրությամբ զբաղվող 6 արտադրող և 5 ներմուծող ընկերությունների մոտ: Դրա արդյունքում պարզվել է, որ վերջիններս, առանց բացառության, 2025 թվականի հունվարի 1-ից հետո շրջանառության մեջ են դրել ծխախոտային արտադրատեսակներ, որոնք չեն համապատասխանում մաքսային միության տեխնիկական կանոնակարգին։ 

Իրականացված ստուգման արդյունքներով բոլոր տնտեսվարող սուբյեկտների մոտ կազմվել են ստուգման ակտեր և դրանց հիման վրա արձակվել են բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ կարգադրագրեր։ Կարգադրագրերի ստուգման շրջանակում պարզվել է, որ ընկերությունների կողմից չեն կատարվում կարգադրագրերով սահմանված պահանջները:

Կոտոլյանի խոսքով՝ ՇՎՏՄ-ն մինչ վերահսկողական աշխատանքներ իրականացնելը լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ է իրականացնում տնտեսվարողների շրջանում. 

«Իրազեկման աշխատանքներն իրականացնում ենք տնտեսվարողների հետ ՀՀ մարզերում և տեղում կազմակերպվող հանդիպում-քննարկումների, էլեկտրոնային իրազեկումների, սոցիալական ցանցերի, ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ համագործակցության միջոցով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծրագրային հնարավորություններն օգտագործելով՝ մեթոդական խորհրդատվություն ենք տրամադրում ոչ պարենային արտադրանք ներմուծող տնտեսվարողներին

Հայերեն