Խաղաղությունը կառուցում են, ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղությունը կառուցում են, ու մենք կառուցում ենք խաղաղություն»,- հավելել է Փաշինյանը:

Ավելի վաղ՝ վարչապետը հայտարարել էր, որ 2025 թվականին իր համար առաջնահերթ լոկոմոտիվային ծրագիր է համարում նաև խաղաղության գործընթացը:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում, արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին,  Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը հավատարիմ է մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու է խաղաղության օրակարգի իրագործումը: 

«Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա»,-ասել էր նա:   

Այնուհետև՝ ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ում կատարած գրառմամբ ընդգծել էր. «Տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության առաջարկը հստակ է. 

ա) փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, 

բ) Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի և երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա շարունակել սահմանազատման գործընթացը, 

գ) կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է, 

դ) իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, լուծելով նաև Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքով և Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանական Հանրապետության տարածքով, համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների, 

ե) հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել, 

զ) ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը, 

է) ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա, 

ը) հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, 

թ) աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական և արդյունավետ իրագործման վրա, 

ժ) սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորել, 

ի) երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձևավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով, 

լ) լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն»:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հունվարի  8-ի ասուլիսին տեղեկացրել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են՝ ուղեկցվելով փաստաթղթերի փոխանակմամբ և քննարկումներով։ 

Նա մանրամասնել է, որ 17 քննարկվող հոդվածից այս պահին համաձայնեցվել է 15-ը։

«Մենք վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին, լուծումներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն ուղղակի փաստաթուղթ ստորագրել և անցնել առաջ, այլ հնարավորինս հիմնարար և ամբողջական լուծում տալ գոյություն ունեցող խնդիրներին»,- ասել էր Միրզոյանը։

Հայերեն العربية Русский

Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվում են ժողովրդավարական արժեքների վրա. Ալեն Սիմոնյան

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը «Եվրաքվե» նախաձեռնությունը համարում է ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ

Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դժվարին, բայց անխուսափելի գործընթաց է. վերլուծություն

Օդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի

Հստակ է, որ Հայաստանը ցանկանում է ժողովրդավարական երկրների ճանապարհով ընթանալ. Լատվիայի խորհրդարանի խոսնակ

Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը

Եվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման գործը դատախազն ուղարկել է դատարան

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան