Վրաստան

Թբիլիսիում բողոքի ակցիաներ են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմ

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում բողոքի ակցիաներ են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում հունվարի 11-ի առավոտյան անցկացվել են բողոքի ակցիաներ, որից հետո քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ, որտեղ քննարկվելու է բողոքի ակցիաների ժամանակ անկարգությունների համար 8 ձերբակալվածների խափանման միջոցի հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում Newsgeorgia-ն՝ նշելով, որ ժամը 12։00-ին ակցիայի մասնակիցները կանցկացնեն բողոքի հեծանվավազք: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակում գտնվող հեծանիվի հուշարձանից: 

Նշվում է, որ ժամը 14:00-ին ցուցարարները կհավաքվեն մետրոյի «Ախմետելի Թատրոն» կայարանի մոտ: Մասնակիցներն այնտեղից շարժվելու են դեպի ոստիկանության բաժին ՝ բողոքելու ցուցարարների ձերբակալությունների դեմ:

Թբիլիսիում բողոքի ակցիաները մեկնարկել են Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն ընդունում ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ համոզիչ հաղթանակ էր տարել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադիրները հրաժարվել են խորհրդարանում իրենց մանդատներից և դուրս են եկել փողոց՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում