Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն այցելել են Փասադենա, զրուցել հրդեհից տուժածների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին տեսել են Լոս Անջելեսում՝ հրդեհներից տուժած բնակիչների հետ գրկախառնված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն:

Զույգը այցելել է Փասադենա, զրուցել տեղացիների, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների աշխատակիցների հետ, որոնք պայքարում են հրդեհների դեմ: 

Լոս Անջելեսում բռնկված հրդեհների հետևանքով կան զոհեր, դրանք ոչնչացրել են մեծ թվով գույք: Այս հրդեհները Լոս Անջելեսի պատմության մեջ համարվում են ամենաավերիչը: Տարբեր գնահատականներով վնասի չափը հասել է 135-150 միլիարդ դոլարի:                                                                                                               

Հայերեն English