Հայաստան

Միասնական տոմսային համակարգի արտոնություններից օգտվելիս Երևանում հաշվառում ունենալը կախված կլինի խմբից. փոխքաղաքապետ

2 րոպեի ընթերցում

Միասնական տոմսային համակարգի արտոնություններից օգտվելիս Երևանում հաշվառում ունենալը կախված կլինի խմբից. փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միասնական տոմսային համակարգի արտոնություններից օգտվելիս Երևանում հաշվառում ունենալը կախված է արտոնյալ խմբից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին Երևանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ընթացքին առնչվող ասուլիսԻն ասաց  փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով  համակարգի արտոնությունների տրամաբանությանը:

Նա նշեց, որ, օրինակ, թոշակառուները պետք է ունենան Երևանի հաշվառում, որպեսզի օգտվեն միասնական տոմսային համակարգի առանձին խմբերի համար նախատեսված արտոնություններից:

«Ուսանողների դեպքում, քանի որ ուսանողին արտոնություն տալու տրամաբանությունը այն է, որ ուսանող ես, դեռ չես աշխատում,  որը աշխարհում տարածված պրակտիկա է, որ ուսանողներին ինչ-որ չափի զեղչ տրվում է, այստեղ մենք ոչ թե Երևանում հաշվառված լինելու տրամաբանությունն ենք նայում, այլ Երևանի բուհում սովորելու: Այսինքն՝ ուսանողը կարող է ունենալ հաշվառում Կապանում, Գյումրիում, կամ  ցանկացած այլ տեղ, բայց եթե համապատասխան շտեմարանից ստանում ենք տեղեկատվություն, որ սովորում է ԵՊՀ-ում, այսինքն՝ Երևանում գտնվող համալսարանում, նրան արտոնությունը հասանելի է»,- ասաց փոխքաղաքապետը:

 

 

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում