Չինաստանում արձանագրվում է մարդու HMPV վարակի դեպքերի կտրուկ աճ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ, վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանում վարակի բռնկման մասին մասին գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: 

«Ըստ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման՝ Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ: Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ է նաև մյուս շնչառական վարակների առումով, մասնավորապես՝ A գրիպի, Mycoplasma pneumoniae և Covid-19 վարակների: Ահազանգող է, որ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-ից 80 տարեկան անձանց շրջանում: Ավելացել է է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը»,-գրել է Մուրադյանը: 

Մարդու մետապնևմովիրուսը (HMPV) հայտնաբերվել է 2001 թվականին, այն պատկանում է Pneumoviridae ընտանիքին, որը ներառում է նաև ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV): HMPV-ն կարող է առաջացնել ինչպես վերին, այնպես էլ ստորին շնչուղիների վարակ բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել խոցելի են երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցողները: 

Վիրուսն ունի մարդուց մարդուն արագ տարածվելու հատկություն, այն փոխանցվում է շնչառական արտազատուկներով օդակաթիլային մեխանիզմով՝ անմիջական շփման միջոցով, օրինակ՝ ձեռքսեղմում, կամ բաղարկված առարկաներին դիպչելու միջոցով: Վարակի ինկուբացիոն շրջանը 3-5 օր է: Ընդհանուր ախտանշանները ներառում են հազ, ջերմություն, քթից արտադրություն, շնչառության դժվարացում: 

Կանխարգելման համար առաջարկվում է պահպանել շնչառական հիգիենան՝ հիվանդի և շրջակա անձանց կողմից դիմակների կրումը, հազի, փռշտոցի էթիկետի պահպանումը։ Առաջարկվում է պահպանել նաև ձեռքերի հիգիենան՝ հաճախակի լվանալ ձեռքերը՝ 20 վայրկյան տևողությամբ: Չլվացված ձեռքերով չդիպչել դեմքին։

Ախտանշանների առկայության դեպքում մնալ տանը՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Պարբերաբար մաքրել հաճախակի շոշափվող մակերեսները։ Հաճախակի օդափոխել փակ տարածքները։

HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ:

«Նշենք, որ 2023 թվականին HMPV վարակի դեպքեր են արձանագրվել Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Չինաստանում»,-եզրափակել է Արմեն Մուրադյանը: 

 

Հայերեն Русский

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն է կրելու հութիների բոլոր հարձակումների համար

ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատում

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

ՀՀ վարչապետը ՏԿԵ և արդարադատության փոխնախարարներ է նշանակել

Կանադայի նոր վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու ցանկության մասին

Պուտինն ու Թրամփը իրենք կսահմանեն հանդիպման ժամկետները. Պեսկով

Հայաստանը ողջունել է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական ​​սահմանի մասին պայմանագրի ստորագրումը

Երևան-Սևան ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածը մարտի 18-ին պարբերաբար միակողմանի փակվելու է քարաթափման աշխատանքների պատճառով

Պուտինի և Թրամփի զրույցի համար մի շարք հարցեր են նախապատրաստվում՝ հիմնականում ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ