Կառավարությունը ներկայացրել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին նախագիծ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը միտված է սահմանելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարական նպատակների իրականացման կոնկրետ գործողությունները։ Այն բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1641-Լ որոշմամբ հաստատված ժողովրդագրական ռազմավարությունից։

Ծրագրի միջոցով նախատեսվում է ստեղծել բարեկեցիկ միջավայր՝ նպաստելով ընտանիքի զարգացմանը, նվազեցնել մահվան ռիսկի գործոնները և խթանել առողջ կենսակերպ, ապահովել ակտիվ և արժանապատիվ ծերություն, նվազեցնել էմիգրացիան և խթանել բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի պահպանումն ու ներգրավումը։

Հայաստանի ներկա ժողովրդագրական վիճակը՝ ներառյալ ծնելիության նվազումը, մահացության ցուցանիշների աճը, ծերացման գործընթացները և միգրացիոն խնդիրները, հրատապ են դարձնում այս ծրագիրը։ Ծրագրի ընդունմամբ ակնկալվում է ոչ միայն մեղմել առկա խնդիրները, այլև ապահովել բնակչության երկարաժամկետ և կայուն զարգացում։

Նախագծի իրականացումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ, իսկ ծախսերը կատարվելու են ՀՀ պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի նպատակներին և «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ծրագրի ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղություններին։

Հայերեն English فارسی Français

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին