Վրաստան

Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

1 րոպեի ընթերցում

Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում եղանակային վատ պայմանների պատճառով երթևեկությունը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար, սակայն երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում