Ղազախստանում, Ղրղզստանում և Հնդկաստանում հաստատվել են մետապնևմովիրուսով վարակման դեպքեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանում, Ղրղզստանում և Հնդկաստանում հաստատվել են մետապնևմովիրուսով վարակման դեպքեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազախստանում հայտնաբերվել է վիրուսի 30, Ղրղզստանում և Հնդկաստանում՝ 2-ական դեպք։

Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ համաճարակային սեզոնի ընթացքում ուսումնասիրվել է 8,360 նմուշ, որոնցից որոշները հաստատել են մետապնևմովիրուսի առկայությունը։ Նախարարությունը հայտնել է, որ վիրուսի ակտիվությունը համընկնում է գրիպի և ՍՇՎ-ի սեզոնային աճի հետ։ Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում բնակչությանը կոչ է արվում խուսափել մարդաշատ վայրերից և սահմանափակել շփումները։

Ղրղզստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում գերակշռում են ՍՇՎ-ի դեպքերը, որոնց թվում գրանցվել է նաև մետապնևմովիրուսի 2 դեպք։ Հնդկաստանում, ըստ բժշկական հետազոտությունների խորհրդի, Կարնատակա նահանգում հայտնաբերվել է 2 դեպք։

Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնել էին, որ Չինաստանում գրանցվել է նոր մետապնեւմովիրուսի (hMPV) բռնկում, որը հանգեցրել է տեղական հիվանդանոցների գերծանրաբեռնվածության: Մարդու մետապնևմովիրուսը դասական վիրուսներից մեկն է, որը տասնամյակներ շարունակ շրջանառվում է շատ երկրներում: Մետապնևմովիրուսը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով և առնվազն շփման-կենցաղային ճանապարհով։ Վարակի հիմնական ախտանշաններն են հազը, քթահոսությունը, շնչահեղձությունը, ջերմությունը, գլխացավը:

 

Հայերեն Русский

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը