Եվրոպա

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով Հունաստանում ձերբակալվել է Ադրբեջանի նախագահի ազգականուհին

1 րոպեի ընթերցում

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով Հունաստանում ձերբակալվել է Ադրբեջանի նախագահի ազգականուհին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի իրավապահ մարմինները հայտարարել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզզաթ Հանիմ Ջավադովային ժամանակավորապես կալանավորելու մասին, ով, ըստ ոստիկանության խոսնակի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգականն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Balkan Insight» թերթը, Հունաստանի ոստիկանությունը հաստատել է, որ էլեկտրոնային պարային երաժշտության դիջեյ Ջավադովան, ով հայտնի է նաև Միքայելա կեղծանունով, Իլհամ Ալիևի ազգականուհին է. նա կալանավորվել է մասնավոր երեկույթի ժամանակ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։

«Գործի նյութերը ներառում են և՛ թմրամիջոցների օգտագործման, և՛ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքներ։ 43-ամյա մի տղամարդու մոտ եղել են թմրանյութերի տոպրակներ և չհիմնավորված խոշոր գումար, որն, ըստ ոստիկանության, խնջույքի ժամանակ թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունք է»,-ասել է ոստիկանության խոսնակ Կոնստանտինա Դիմոգլիդուն:

Հունական ոստիկանությունը երեկույթի ժամանակ ձերբակալել է տասը մարդու՝ թմրանյութեր պահելու, ապօրինի շրջանառության և թրաֆիքինգի մեղադրանքով, այդ թվում՝ դիջեյին, որը հերքել է մեղադրանքները:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում