Վրաստան

Հունվարի 1-ից Վրաստանում նախարարությունների թիվն ավելացել է

1 րոպեի ընթերցում

Հունվարի 1-ից Վրաստանում նախարարությունների թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում 2025 թվականի հունվարի 1-ից ավելացել է նախարարությունների թիվը. 12-ի փոխարեն այժմ դրանք 13-ն են: Սպորտի նախարարությունը, որը նախկինում մշակույթի նախարարության մաս էր կազմում, այժմ դարձել է ինքնուրույն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NewsGeorgia լրատվականը:

Ըստ աղբյուրի՝ Կառավարության կառուցվածքի մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ նորաստեղծ գերատեսչությունները (Մշակույթի և Սպորտի նախարարությունները- խմբ․) առաջիկայում կիրականացնեն օպտիմալացում՝ իրենց գործառույթների վերլուծության հիման վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում