Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին ձերբակալելու փորձը ձախողվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայում իշխանությունից հեռացված նախագահ Յուն Սոկ Յոլին ձերբակալելու փորձը ձախողվել է՝ նրա թիկնազորի և աջակիցների դիմադրության պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ձերբակալության գործընթացը, որը տևել է ավելի քան հինգ ժամ, չի ավարտվել հաջողությամբ։

Հարավային Կորեայի կոռուպցիայի հետաքննության վարչությունը տեղեկացրել է, որ Սեուլի նախագահական նստավայր են ներխուժել մոտ 150 ոստիկաններ և քննիչներ՝ ձերբակալման օրդերը կատարելու նպատակով։ Սակայն նրանք հանդիպել են թիկնազորի և նախագահի հազարավոր աջակիցների դիմադրությանը, որոնք արդեն մի քանի օր է՝ ճամբարում են նստավայրի տարածքում՝ խոստանալով թույլ չտալ նրա ձերբակալությունը։

Գլխավոր դատախազը, հաշվի առնելով մարդկանց անվտանգության հարցերը, որոշում է կայացրել դադարեցնել օրդերի կատարումը։ Այնուամենայնիվ, ձերբակալման օրդերը, որը ուժի մեջ է մինչև հունվարի 6-ը, կարող է երկարաձգվել։

2024 թվականի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլն իր պաշտոնավարման ընթացքում բյուջեի քվեարկության ձախողման ֆոնին երկրում ռազմական դրություն էր հայտարարել։ Նա պլանավորել էր բյուջեն հաստատել առանց խորհրդարանի մասնակցության, սակայն պատգամավորները կարողացել են չեղարկել ռազմական դրության որոշումը՝ շրջանցելով հատուկ ծառայությունների և զինվորականների դիմադրությունը։ Հարավային Կորեայի նախագահին արգելված է լքել երկիրը։ Նրա դեմ հարուցվել է ապստամբության հատկանիշներով քրեական գործ՝ արտակարգ դրության հայտարարումը և դրանից բխող հետևանքները ներառյալ։

Հայերեն English Français Русский

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները միջազգային մրցաշարում արժանացել են բրոնզե մեդալի

Կարեն Բրուտյանը շրջայց է կատարել ՊՆ զորամասերում

Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն. ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստ