Սպորտ

«Ինտեր»-ը դուրս է եկել Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը դուրս է եկել Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի «Ինտեր»-ը դուրս է եկել Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայում ընթացող Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ինտեր»-ը մրցեց «Ատալանտա»-ի հետ և առավելության հասավ 2:0 հաշվով: Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դենզել Դյումֆրիսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում  էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Կիսաեզրափակչի մյուս խաղում միմյանց դեմ կմրցեն «Յուվենտուս»-ն ու «Միլան»-ը: Այն կկայանա հունվարի 3-ին:

Եզրափակիչ խաղը կկայանա հունվարի 6-ին:

Կարդացեք հոդվածը` ქართულიРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում