Հայաստան

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չոյ Սան Մոկին

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չոյ Սան Մոկին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, նախագահի պաշտոնակատար Չոյ Սան Մոկին՝ Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Կորեայի Հանրապետության Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել։ 

Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում