Երևանի Նոր Խարբերդ թաղամասը գազաֆիկացվելու է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նախաձեռնել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի գազիֆիկացման ծրագրի ներառումը գազամատակարարման պետական ծրագրերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Սա հնարավորություն կտա ապահովել թաղամասի ամբողջական գազիֆիկացումը։

Նախագծի հիմքում է թաղամասի գազամատակարարման ցանցի ընդլայնումը՝ շուրջ 50 կմ երկարությամբ գազատար խողովակաշար կառուցելու միջոցով։ Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 875,9 մլն ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ։ Գործողությունների իրականացման համար Երևանի քաղաքապետարանը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ աջակցություն ստանալու նպատակով։

Նախագծով նախատեսվում է գազամատակարարման ցանցի ընդլայնում, որը ներառում է թաղամասի բոլոր փողոցներում գազատար խողովակների անցկացում՝ բնակիչներին գազամատակարարման լիարժեք հասանելիություն ապահովելու նպատակով։

Նախագծի իրականացմամբ Նոր Խարբերդ թաղամասը կդառնա ամբողջությամբ գազիֆիկացված, ինչը կբարելավի բնակիչների կենցաղային պայմանները և կավելացնի էներգետիկ հասանելիությունը։

Ծրագիրը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ։

 

Հայերեն

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին

Երևանի կոնյակի գործարանը COP17 գագաթնաժողովին

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը