Հայաստան

«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերության ներկայացուցիչները ԱՄԷ-ում մասնակցել են Global Media Congress համաժողովին

3 րոպեի ընթերցում

«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերության ներկայացուցիչները ԱՄԷ-ում մասնակցել են Global Media Congress համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ԱքսելՄոնդրիան» հաղորդակցական ընկերության պատվիրակները արդեն երկրորդ տարին անընդմեջ մասնակցել են ամենամյա Global Media Congress-ին, որը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի կարևորագույն մասնագիտական միջոցառումն է և իր շուրջ է հավաքում շուրջ 200 երկրների պատվիրակությունների և կազմակերպությունների: Այս տարի նախապայմանավորված հանդիպումների և տարեկան համագործակցությունների հաստատմանը «ԱքսելՄոնդրիան» ընկերությանը ներկայացրել են ընկերության մեդիայի հետ հաղորդակցության և ԿՍՊ մասնագետ Հայկ Հակոբյանը և արվեստի և դիզայն ծրագրերի ղեկավար Մարլենա Գևորգյանը: 


 «Մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է մասը լինել Մերձավոր Արևելքի մեդիա համակարգի զարգացմանը, քննարկել ու սովորել գործընկերների արդեն իսկ արձանագրված հետաքրքիր ձեռքբերումները: Այս տարի, ինչպես մասնագիտական հանրույթում և ամենուր, թեման արհեստական բանականությունն էր և քննարկումները ինչպես ոգևորություն, այնպես էլ մասնագիտական էթիկայի մտահոգություններ են առաջ բերում: Որպես մեդիա բովանդակություն ստեղծող մարդիկ մեր բոլորի մտահոգությունը արհեստական բանականության միջոցով գրագողությունն ու հեղինակային իրավունքների կարգավորումն է և դրա շուրջ կոնսեսուս ձևավորելը»,-նշել է մեդիայի հետ հաղորդակցության և ԿՍՊ մասնագետ Հայկ Հակոբյանը:

«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Չինաստանի, Հնդկաստանի, Սիրիայի (տեղակայված ԱՄԷ-ում), Լիբանանի (տեղակայված ԱՄԷ-ում), Ուզբեկստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների մեդիայում արհեստական բանակություն ներդնող, տվյալագիտական ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունների բարձրաստիճաան ներկայացուցիչների հետ` քննարկելով  հետագա համագործակցության հեռանկարները:

Համաժողով-էքսպոյին մասնակցել են ԱՄԷ-ում գործող լրատվամիջոցներ, պետական կառույցների, Դուբայի, Շարժայի Էմիրությունների լրատվական ծառայություններ, տվյալագիտական ընկերություններ, արհեստական բանականությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, նոր տեխնոլոգիաներով հեռուստատաղավարաներ պատրաստող ընկերություններ և այլն: 

 

«ԱքսելՄոնդրիան» ընկերությունը իր գրասենյակը Երևանում բացել է 2022-ից և հանրային կապերի, հեղինակության կառավարման և ստեղծարար հաղորդակցության ծառայություններ է մատուցում Հայաստանում առաջատար ընկերությունների համար: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը հաղորդակցական նախագծերի կառավարման 17 տարվա փորձառություն ունի, հանդիսանում է Կենտրոնական եվրոպական համալսարանի և Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցի շրջանավարտ: Նրա աշխատանքային փորձը ներառում է հանրային նշանակության նախագծերի իրականացում, արշավներ և բրենդինգներ` Հայաստանում, ԵՄ երկրներում և Մերձավոր Արևելքում: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում