ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հաղթահարել է կորոնավիրուսը։
«Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է վարչապետը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ իր մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այդ պատճառով նա չէր մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այնուհանդերձ, վարչապետն անցկացրել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ հեռավար ձևաչափով։