Հայաստան

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 27-ի հերթական նիստում։

Այս ծրագիրը նախատեսված է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով և ընթանում է երեք փուլով։ 

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ 3-5 միլիոն դրամի սահմաններում։

Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք բռնի տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, չունեն սեփականություն, չեն հանդիսանում այլ բնակարանային ծրագրերի շահառու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում