ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 26-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.12 դրամով և կազմել 396.18 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.00 դրամով և կազմել 412.07 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 3.98 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 496.49 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 10.09 դրամով և կազմել 33293.23 դրամ: Արծաթի գինն աճել է 0.11 դրամով և կազմել 375.50 դրամ: