Աշխարհ

Հռոմի պապը կոչ է արել կարգավորել իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը կոչ է արել կարգավորել իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 25-ին քաղաքին և աշխարհին (Urbi et Orbi) ուղղված ուղերձում կոչ է արել կարգավորել հակամարտություններն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է «Ինտերֆաքսը»-ը։

«Անհրաժեշտ է հետևում թողնել հակամարտություններն ու տարաձայնությունները»,- ասել է Հռոմի պապը՝ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող հավատացյալներին:

Մասնավորապես, նա կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի ճգնաժամը և սկսել բանակցություններ և երկխոսություն ՝ տևական խաղաղություն հաստատելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում