Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 11 ամսում աճել է 54 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-նոյեմբերին 54 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Նշված ժամանակաշրջանում այն կազմել է 28 մլրդ 179.6 մլն դոլար։ 

Ընդ որում, նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ կրճատվել է 15.6, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 27․4 տոկոսով։ Այս տարվա նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 918.4 մլն դոլար։ 

Ընթացիկ տարվա 11 ամիսներին արտահանումն աճել է 73.9 տոկոսով՝ կազմելով 12 մլրդ 307.8 մլն դոլար։ Նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ նվազել է 19․6, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 35 տոկոսով։ 2024-ի նոյեմբերին արտահանման ծավալը եղել է 752.1 մլն դոլար։

Ներմուծումն այս տարվա 11 ամիսներին 41.5 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 15 մլրդ 871.8 մլն դոլար։ Նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ կրճատվել է 12․8, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ 21․4 տոկոսով։ Այս տարվա նոյեմբերին ներմուծումը գնահատվում է 1 մլրդ 166.3 մլն դոլար։

Հունվար-նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը եղել է 392.38, իսկ նոյեմբերին՝ 388.97 դրամ։      

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում