Քաղաքականություն

Կրեմլում հուսով են, որ Հայաստանի վարչապետը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

Կրեմլում հուսով են, որ  Հայաստանի վարչապետը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։

«Մենք հուսով ենք, որ արդեն վաղը, իսկ վաղը կլինի ԵԱՏՄ գագաթնաժողովը, նա (խմբ․ նկատի ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնին) կկարողանա մասնակցել տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հավելել է, որ դա շատ կարևոր է, քանի որ Հայաստանը կազմակերպության շատ կարևոր մասնակից է։ 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով չի կարողանա մասնակցել դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ դեկտեմբերի 26-ին նշանակված ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշում դեռ չի կայացրել: 

ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումն ամեն տարի ավանդաբար անցկացվում է դեկտեմբերի վերջին՝ Սանկտ Պետերբուրգում։ Այս անգամ ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային առողջարանային համալիրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում