Տնտեսություն

Արտարժութային կարիքներից ելնելով՝ Հայաստանը մյուս տարի ավելի շատ է դոլարային պարտք վերցնելու. նախարար

1 րոպեի ընթերցում

Արտարժութային կարիքներից ելնելով՝ Հայաստանը մյուս տարի ավելի շատ է դոլարային պարտք վերցնելու. նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ընդհանուր պարտքի կազմում  դրամային պարտքի կշիռը մյուս տարի փոքր-ինչ կարող է նվազել, կառավարությունը, արտարժութային կարիքներից ելնելով, մտադիր է 2025-ին ավելի շատ դոլարային պարտք վերցնել, քան այս տարի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«Պարտքի մարման ժամանակացույցով 2025 թվականից մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, մոտ 780 մլն դոլարի՝ սպասարկում»,-ասաց Հովհաննիսյանը: 

Դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներին անդրադառնալով ՝ նախարարն ասաց, որ մի մասը պլանավորվում են ֆինանսավորել եվրոբոնդերի թողարկմամբ, մի մասը՝ բյուջետային աջակցության վարկերով, մյուս մասը՝ տեղական պարտատոմսերի թողարկումներով: 

«Եթե վերջին տարիներին մենք մեծացրել էինք մեր դրամային պարտքի կշիռը, որը մոտավորապես հասել է 48 տոկոսի, ապա մյուս տարի այն մի փոքր նվազելու է՝ կախված կանխիկի պահանջարկից: Այսինքն՝ արտարժութային կարիքներից ելնելով՝ մենք որոշել ենք, որ մյուս տարի ավելի շատ ենք դոլարային պարտք վերցնելու, քան այս տարի»,- մանրամասնեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում