Տնտեսություն

Հայաստանում մեկ անձից գնումները նվազել են

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ անձից գնումները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկ անձից կատարվող գնումներն այս տարի նվազել են, գնումների 93.2 տոկոսն իրականացվել է մրցակցային ընթացակարգերով:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Ըստ նախարարի՝ մեծ հաջողություններ կան գնումների առումով, մրցակցայնության ապահովման առումով էական բարելավումներ կան:

Եթե 2023-ին գնումների գործընթացին միջին մասնակցությունը 2.4 տոկոս էր, ապա 2024-ին դարձել է 2.9 տոկոս: 

«Նվազել են մեկ անձից գնումները: Օրինակ՝ մեկ անձից կատարվող գնումների ցուցանիշը 5.9 տոկոսից նվազել է 5 տոկոս, մեկ անձից  հրատապ կատարվող գնումների ցուցանիշը 5.5 տոկոսից իջել է 1.8 տոկոս: 2024-ին մրցակցային ընթացակարգերով իրականացվել են մեր գնումների 93.2 տոկոսը, նույն ցուցանիշը 2023-ին կազմում էր 88.6 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը: 

Նախարարը սա համարեց այն մեթոդական աջակցության հետևանք, որ Ֆինանսների նախարարությունը տրամադրում է նախարարություններին, գերատեսչություններին: Գործարկվել է նաև նոր թեժ գիծ:

Այժմ Գնումների մասին նոր օրենքի շուրջ են աշխատում, այն վերջնականացման փուլում է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում