Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեքշաբթի երեկոյան՝ Հիսուս Քրիստոսի օրհնյալ ծննդյան տոնի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է սրբազան պաշտպանության ժամանակաշրջանի հայ նահատակների երկու ընտանիքների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում Իրանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, նախագահը զրուցել է նահատակ Օշավան Այվազյանի կնոջ՝ տիկին Նինա Հարությունյան Նախջևան Թափեի և նահատակ Գագիկ Թումանյանի մոր՝ տիկին Հասմիկ Միրզայան Ղարաջեդաղի հետ և բարձր գնահատել այս  ընտանիքների զոհողությունները:

Այս հանդիպումներում նախագահը, բարձր գնահատելով այս նահատակների անձնազոհությունը, երախտագիտություն է հայտնել նաև նահատակների մայրիկի և կնոջ համբերության ու տոկունության համար։

«Նահատակների թանկագին մայրերն ու կանայք անզուգական համբերությամբ պատկերեցին անձնազոհության գեղեցիկ դրսևորումը։ Այս վեհ նահատակները իրենց կրոնական ուսմունքներով, օրինակելի հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ կանգնեցին մյուս հայրենակիցների կողքին՝ ի պաշտպանություն երկրի պատվի ու անձեռնմխելիության և իրենց հաստատակամությամբ ու վճռականությամբ կլինեն երկրի հավերժական  հպարտության ու պատվի առարկան»,- մասնավորապես ասված է Իրանի Նախագահի՝ երկու հայ նահատակների ընտանիքներին հանձնած շնորհակալագրում:

 

Հայերեն فارسی Русский

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

Ղրղզստանի տարածքը պետական սահմանի ճշգրտումից հետո մեծացել է՝ հասնելով 20 միլիոն հեկտարի

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը