ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը սպասում է, որ այս տարվա արդյունքում համախառն ներքին արդյունքը կաճի 5.5 տոկոսով, իսկ պետական պարտքը կլինի ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսի շրջանակներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում:
«Մեր սպասումներով 2024-ի վերջին պետական պարտքը կլինի մոտ 49.8-50 տոկոսի շրջանակներում: Դա կախված է համախառն ներքին արդյունքի ցուցանիշի հրապարակումից: Մենք սպասում ենք, որ ՀՆԱ-ի ցուցանիշն այս տարի կլինի 5.5 տոկոսի շրջանակներում»,-ասաց Հովհաննիսյանը: