Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամստերդամում իսրայելցի երկրպագուների նկատմամբ բռնության գործով ներգրավված հինգ անձինք մեղավոր են ճանաչվել տարբեր մեղադրանքներով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Նշվում է, որ Ամստերդամի շրջանային դատարանը հինգ մարդու դատապարտել է մինչև վեց ամիս ժամկետով ազատազրկման, ինչը շատ ավելի քիչ է, քան դատախազների պահանջը։ Ամբաստանյալներից երեքը դատապարտվել են բռնության ակտերի համար, իսկ մյուս երկուսը մեղավոր են ճանաչվել սոցիալական ցանցերում հայտարարությունների և բռնությանը նպաստող տեղեկատվություն տարածելու համար։

Ամենաերկար պատիժը՝ 6 ամիս, ստացել է մի քանի անձանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ամբաստանյալը։ Դատախազի խոսքով՝ բռնությունը հակասեմականության դրդապատճառով չի եղել, այլ պայմանավորված է եղել Գազայում ստեղծված իրավիճակով։

Ավելի վաղ Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելական «Մաքաբի» ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա՝ Եվրոպալիգայի մրցաշարում «Այաքսի» հետ խաղից հետո։ Հարձակումների հետևանքով առնվազն տասը իսրայելցի վիրավորվել է: Բացի այդ, անկարգություններ և բախումներ պաղեստինամետ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի են ունեցել Ամստերդամի տարբեր հատվածներում, այդ թվում՝ «Ամստերդամ Արենա» մարզադաշտում, որտեղ կայացել է հանդիպումը։

 

Հայերեն English Русский

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ