Տնտեսություն

Պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.6 տոկոսով, ծախսերը՝ 17.3 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.6 տոկոսով, ծախսերը՝ 17.3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարի հունվար–նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են պետական բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

471203314_896316492675768_3653195253455046766_n.jpg

ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրլն 268.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.6% ով կամ 199.2 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 տրլն 501.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 17.3%-ով կամ 368.7 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջեն կատարվել է 232.2 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 62.7 մլրդ դրամի դիմաց:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում