Քաղաքականություն

Արթուր Հովհաննիսյանը տարակուսանք է հայտնել Ղարաբաղյան բանակցությունների թեմայով բանավեճից նախկին նախագահների հրաժարվելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Արթուր Հովհաննիսյանը տարակուսանք է հայտնել Ղարաբաղյան բանակցությունների թեմայով բանավեճից նախկին նախագահների հրաժարվելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տարակուսանք է հայտնել Հայաստանի նախկին նախագահների կողմից Ղարաբաղյան բանակցային գործընթացի թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավեճի առաջարկը մերժելու և ժողովրդի հետ անձամբ հաղորդակցվելուց հրաժարվելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Արթուր Հովհաննիսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հետևում եմ ՀՀ վարչապետի` բանավեճի հրավերին հետևող, 30 տարի ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին բանակցած 3 նախկին նախագահների ներկայացուցիչների արձագանքներին ու փորձում վերլուծել, թե ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից կամ ինչո՞ւ իրենց դեմքով չեն հաղորդակցվում ժողովրդի հետ, այլ անմիտ գրառումներ ու հայտարարություններ են տարածում։

Հետո հիշեցի՝ ախր մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում»,-գրել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները մեկնարկից ի վեր եղել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Փաշինյանը թեմայի շուրջ բանեվեճի էր հրավիրել նախկին նախագահներին:

ՀՀ նախկին նախագահների գրասենյակները հերքել են վարչապետի հայտարարությունն ու հրաժարվել բանավեճին մասնակցելու առաջարկից:

Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին, որոնք իրենց ներկայացուցիչների միջոցով մերժել են այդ թեմայով բանավիճելու առաջարկը, կոչ է արել ևս մեկ անգամ մտածել և օգտվել այդ հնարավորությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում