ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 23-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ​​ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ​​ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 96-ամյակն է: Այս առիթով մաեստրոյին այցելել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին տարիների աշխատանքի և ստեղծագործական գործունեության համար:

«Շնորհակալ եմ մեր կյանքում Ձեր ներկայության համար: Ձեր ուժը, եռանդն ու կենսասիրությունը ոգևորում են. մեծագույն պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը: Երգչախմբային արվեստը, դպրոցն ու ավանդույթը, որ ունենք, զարգանում է՝ շնորհիվ Ձեր անուրանալի ներդրման և մինչ  օրս ղեկավարման: Ձեր սահմանած որակական չափանիշը պահելը մեծ պատասխանատվություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ժաննա Անդրեասյանը մաեստրոյին մաղթել է երկար տարիների կյանք: 

Հովհաննես Չեքիջյանը շնորհակալություն է հայտնել մեծարանքի և իր վաստակի գնահատման համար և նշել, որ ոլորտի զարգացումը հնարավոր է միմիայն միասնական աշխատանքի շնորհիվ:

Մաեստրոյի տարեդարձն այս տարի նշանավորվել է նրա կառավարմամբ երգչախմբի տարբեր կատարումներով:

 

Հայերեն

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը