Իտալիայում ՀՀ դեսպանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Asadakah միջազգային ասոցիացիայի հիմնադիր Թալալ Խրաիսի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանը և դեսպանության խորհրդական Մարիետա Ստեֆանյանը հանդիպում են ունեցել Asadakah միջազգային ասոցիացիայի հիմնադիր Թալալ Խրաիսի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Asadakah-ը՝ մանրամասնելով, որ հանդիպումը եղել է ոչ պաշտոնական։ 

«Սա պաշտոնական այց չէր, այլ բարեկամության, քաղաքավարության և հյուրընկալության այց էր, որի ընթացքում քննարկվեցին տեղեկատվական և զբոսաշրջության հետ կապված հարցեր»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։ 

Հայերեն Español فارسی Русский