Զուրաբիշվիլին պահանջել է մինչև դեկտեմբերի 29 Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից պահանջել է նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ դեկտեմբերի 29։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Զուրաբիշվիլին հայտարարել է դեկտեմբերի 22-ին նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած հանրահավաքում։

«Իվանիշվիլին թող գա, քանի որ նա է ամեն ինչ վերահսկում։ Եվ ես պատրաստ եմ, որ մենք նստենք ու որոշենք, թե ինչպես են նշանակվելու ընտրությունները։ Պարզապես ընտրությունների նշանակման ժամկետը պետք է համաձայնեցվի մինչև (խմբ.՝ դեկտեմբերի) քսանինը», - Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա նաև նշել է, որ շարունակում է մնալ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։  

Հոկտեմբերի վերջին Վրաստանում կայացած ընտրությունները, որոնց արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, Զուրաբիշվիլին լեգիտիմ չի համարում։

Դեկտեմբերի 29-ին լրանում է Վրաստանի նախագահի պաշտոնում Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը, որից հետո պետք է տեղի ունենա Վրաստանի նորընտիր նախագահ, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլիի երդմնակալությունը։ Ղավելաշվիլին նախագահ է ընտրվել ոչ թե ուղղակի քվեարկության արդյունքում, այլ ընտրիչների կոլեգիայի որոշմամբ։

Դեկտեմբերի 22-ին ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 29-ին պետք է հեռանա իր պաշտոնից։ Կոբախիձեն նախազգուշացրել էր, որ եթե ​​այդ օրը նա կամավոր չհեռանա նախագահական պալատից, ապա նրան բանտարկություն է սպառնում։

Հայերեն Русский

Շիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիր

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները