Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե ​​Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշի երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց համար իրավական հիմքեր չկան, դա նրա համար քրեական պատասխանատվություն կառաջացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Կարծում եմ, որ Սալոմե Զուրաբիշվիլին բավականաչափ խելամտություն կունենա և՛ քրեական օրենսգիրքն անձամբ չխախտելու, և՛ ոչ ոքի թույլ չտալու խախտել այնպիսի նորմերը, որոնք նախատեսում են երկարաժամկետ ազատազրկում»,-ասել է Կոբախիձեն։ 

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ ոչ ոք չի ցանկանում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել, բայց եթե նա, այնուամենայնիվ, գնա այս քայլին, կդատապարտի իրեն և բոլոր այն մարդկանց, ովքեր իր կողքին կլինեն երկրի ղեկավարի նստավայրում:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ վստահ եմ, որ նա բավական խելամտություն ունի՝ չխախտելու Քրեական օրենսգրքի նորմերը»,-նշել է վարչապետը։

Վրաստանի նախագահը պետք է որոշի՝ ցանկանում է իր կյանքը շարունակել ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ»,-ընդգծել է վարչապետը։

Շաբաթ օրը նախագահ Զուրաբիշվիլին, որի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին, հանդիպել է ընդդիմության առաջնորդների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկրում նոր ընտրությունների անցկացման թեման։ Նախագահը ժամանակ է հատկացրել մտածելու համար մինչև կիրակի ժամը 21:00-ն: 

 

 

Հայերեն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը

ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Թուրքիան անընդունելի է համարում Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները

Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակվելու կապակցությամբ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի տասնչորս վագոն

Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ