Հայաստան

Երևանում 2024թ–ին անցկացվել են մի շարք միջազգային և քաղաքային միջոցառումներ

1 րոպեի ընթերցում

Երևանում 2024թ–ին անցկացվել են մի շարք միջազգային և քաղաքային միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանն ամփոփել է 2024թ. մայրաքաղաքում անցկացված միջազգային ու քաղաքային միջոցառումները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են քաղաքապետարանից, Երևանում 2024թ. անցկացվել են մի շարք մասսայական, միջազգային և քաղաքային միջոցառումներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ են անցկացվել։ 

15 միջազգային մրցաշարերը ներառել են 13 մարզաձև և Հայաստան բերել շուրջ 6500 մարզիկների՝ 16 երկրներից: 

Համայնքը կարևորել է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կյանքի են կոչվել նաև տարբեր նախաձեռնություններ՝ տարեցների ու Երևանի փոքրիկ բնակիչների համար: 

Ընթացիկ տարում նախաձեռնվել են մարզական մի շարք օջախների վերակառուցման ու կառուցման նախագծերի մշակման աշխատանքներ, որոնք գործնական փուլ կտեղափոխվեն հաջորդ տարվանից:

Մանրամասները՝ տեսանյութում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում