Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ և ՌԴ միջև նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ  պիլոտային նախագծի հաջողությամբ  գործարկումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նիստի եզրափակիչ ելույթի խոսքով հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ, ամփոփելով տարեկան արդյունքները, արձանագրում են՝ նախորդ՝ 22-րդ նիստում անելիքների վերաբերյալ ընդունված գրեթե բոլոր որոշումներն իրականցվել են: Փոխվարչապետի խոսքով՝ հատկապես տնտեսական ցուցանիշները շատ տպավորիչ են.

«Միջոցառման շրջանակներում քննարկել ենք կարևոր հարցեր, ինչպես նաև մտքեր ենք փոխանակել այն ուղղություններով, որոնք միջազգային առևտրի փոփոխվող ճարտարապետության  պայմաններում կապահովեն տնտեսական համագործակցության հետագա ամրացումը մեր երկրների միջև։ 

Ընդգծեմ նաեւ մեր պետությունների մաքսային  ծառայությունների համագործակցության բարձր մակարդակը` ուղղված  համատեղ  օպերատիվ կերպով առաջադրանքները կատարելուն եւ փոխգործակցության զարգացմանը երկարաժամկետ հեռանկարային ապագայում։  Համոզված եմ, որ բեռնափոխադրումների համակարգի   նշանակալի պարզեցումը, հատկապես՝ Վերին Լարսի անցակետում,   կնպաստի լոգիստիկ շղթայի  անխափան գործունեությանը, ինչպես նաեւ դրական կանդրադառնա գործնական կապերի ամրապնդմանն ու մեր տնտեսությունների  մրցունակության բարձրացմանը»,- ասել է ՀՀ փոխվարչապետը: 

Մհեր Գրիգորյանը շատ կարևոր է համարել Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքների և մարդկանց տեղաշարժը պարզեցնելու, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների զարգացման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ  պիլոտային նախագծի հաջողությամբ  գործարկումը՝ նշելով, որ այն  երկու երկրների միջեւ կդառնա նշանակալի քայլ տրանսպորտային լոգիստիկայի կատարելագործման ուղղությամբ։

Հայերեն English Français Русский

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով

«Աբովյան» ՔԿՀ-ում քննարկվել են օտարերկրացիների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման հարցերը

Իրանական նավթատարը Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ-ի արձակած չորս հրթիռով

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն

Վահագն Խաչատուրյանը ԵՄ անդամակցությանը պատրաստվելու համար կարևորում է նաև մտածողության փոփոխությունը

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին. ՀՀ նախագահ

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում ընդլայնվել են բուժական հնարավորությունները